53–ամյա քաղաքացին մի քանի օր մահացած է մնացել երևանյան բնակարաններից մեկում

Դեպքի վարում կատարվում է զննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Երևանյան բնակարաններից մեկում տանտիրոջ կիսաքայքայված դին են հայտնաբերել։

Փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ ազգականը մի քանի օր է չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե՝ 16 թաղամասի 33 շենք, են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:

Դեպքի վարում կատարվում է զննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: