«Ամուսնանալու ենք, հետո ի՞նչ». 4-ամյա Դանիելը վճռական է տրամադրված

Սուրբ Սարգսին` սիրո տոնին, 4–ամյա Դանիելը տեսախցիկի առաջ անկաշկանդ պատմում է իր սիրո մասին։
Sputnik

Փոքրիկ տղայի սիրո պատմության տեսանյութն արագ տարածում է գտնում սոցցանցում և վայելում օգտատերերի հավանությունն ու հրճվանքը։

Նա Հ2 հեռուստաընկերության լրագրողին խոստովանում է, որ սիրում է Իլոնային, նվերներ է գնում նրա համար և միշտ սիրելու է, անկախ նրանից, որ իր ծնողներն ու տատիկը համաձայն չեն։ «Ամուսնանալու ենք, հետո ի՞նչ»,–բարկացած ասում է տղան` ի պատասխան լրագրողի` բա ինչ ես անելու հարցին։