Սերբիան ցանկանում է Հայաստանում դեսպանություն բացել. հանդիպել են 2 երկրների նախագահները

Զրուցակիցները խոսել են երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից` հավելելով, որ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Համագործակցության նոր հեռանկարներ բարեկամ Ֆրանսիայի հետ. նախագահը Փարիզում է

Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։

Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։

Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարների, մասնավորապես արհեստական բանականության մշակման հարցում գործակցության, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։