Հայկական ռազմարդյունաբերական տաղավարն Աբու Դաբիում. Տոնոյանն այցելել է IDEX-2019

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը նաև տեսանյութ էր հրապարակել IDEX-2019 ցուցահանդեսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Աբու Դաբիում մասնակցել է IDEX-2019 ցուցահանդեսի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար»,– գրել է Հովհաննիսյանն ու նկարներ հրապարակել նախարարի այցից։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը նաև տեսանյութ էր հրապարակել IDEX-2019 ցուցահանդեսից։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա մասնակցելու է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։