Հայ հրուշակագործը «թխել» է Գարիկ Խարլամովին․ տեսանյութ

Comedy club-ի մասնակից Գարիկ Խարլամովի «քաղցր» լուսանկարը տարածվում է սոցցանցերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայտնի հրուշակագործ, խոհարարական միջազգային մրցույթներում հաղթած Վերա Հովհաննիսյանն արտասովոր տորթ է թխել։ Վերան Comedy club-ի մասնակից Գարիկ Բուլդոգ Խարլամով–տորթի լուսանկարը հրապարակել է Instagram և Facebook սոցիալական ցանցերում։

«@comedyclubru-ի համար։ Ամբողջն ուտելու է», - գրել է Հովհաննիսյանը Instagram-ում։

Հրապարակումը հիացրել է օգտատերերին։ Նրանք բազում մեկնաբանություններ են գրել։

Հովհաննիսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել և մանրամասն ցույց է տվել՝ ինչ տեսք ունի տորթը։