ՌԱԴԻՈ

«Երևանի մետրոյում թումանյանական շունչ կլինի, մուտքը` ժպիտով և ժետոնով». Խաչատրյան

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է մետրոյի «Երիտասարդական» կայարանում ցուցադրվող թումանյանական ձեռագրերի մասին։
Sputnik
«Երևանի մետրոյում թումանյանական շունչ կլինի, մուտքը` ժպիտով և ժետոնով». Խաչատրյան

Տաթև Խաչատրյանը պատմում է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150–ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը և «Վերնատուն» ցուցահանդեսը։

Ավելին, փետրվարի 19-ին՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ժամը 13:00-ից մինչ 19։00-ն «Երիտասարդական» կայարանում կանցկացվի գրքերի ցուցահանդես – վաճառք:

Նախաձեռնությանը կմասնակցեն «Նոյյան Տապան», «Անտարես» և «Զանգակ» գրատները։

«Երևանի մետրոն նշում է Թումանյանի 150–ամյակը , այս օրերին մետրոյում ևս ամենուր թումանյանական շունչը կլինի,– ասում է Տաթև Խաչատրյանը և հրավիրում,– սպասում ենք, մուտքը` ժպիտով և ժետոնով»։ ․

Մեծերի հոբելյանները հրաշալի առիթ են ոչ միայն հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու, այլև վերաիմաստավորելու նրանց գործն ու վաստակը: