Պետերբուրգում փլվել է համալսարանի շենքը. փլատակների տակ կարող են մարդիկ լինել

Նախնական տվյալներով` պետերբուրգյան համալսարանի փլատակների տակ կարող է ավելի քան 20 մարդ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում գտնվող հետազոտական համալսարանի շենքում փլուզում է տեղի ունեցել, փլատակների տակ կարող է 21 մարդ լինել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կենտրոնական շրջանի վարչակազմին։

​Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանը գտնվում է Լոմոնոսովի փողոցում։ Շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել են հինգից երկրորդ հարկի հենակառույցները։

Տեղում աշխատում են 14 միավոր տեխնիկա ու 54 մարդ։

Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը մեկնել է դեպքի վայր։