Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը մերկացել է ուղիղ եթերում․ տեսանյութ

53 տարեկան կինն ուղիղ եթերում հանել է մետաքսե վերնաշապիկը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Լրագրող Ռեյչլ Ջոնսոնը, որը Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրն է, մերկացել է Sky News հեռուստաընկերության եթերում՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) մասին քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Ջոնսոնն ասել է՝ հիմա դժվար է այնպես անել, որ Brexit-ի վերաբերյալ ձայնդ լսեն։ «Այնպիսի տպավորություն է, որ հագեցվածության կետին ենք հասել», - նշել է նա։

Ռեյչլն այս ծայրահեղ քայլին է դիմել` հետևելով Brexit-ի դեմ ելույթ ունեցող, Քեմբրիջի համալսարանի դասախոս Վիկտորյա Բեյթմանի օրինակին։ Վերջինս իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար մերկ էր եկել հարցազրույցի։

Ջոնսոնը խոստովանել է, որ որոշել է ստուգել՝ արդյո՞ք իրեն կնկատեն, եթե նույն բանն անի։ Դրանից հետո 53-ամյա լրագրողը հանել է մետաքսե վերնաշապիկը։

Ջոնսոնի համահաղորդավարները ծիծաղել են, իսկ ստուդիայում նստածները` շիկնել։

Բորիս Ջոնսոնը 2016-2018 թվականներին եղել է Բրիտանիայի արտգործնախարարը։ Նա Brexit-ի ամենավառ կողմնակիցներից էր։

Փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ մտադիր է փոխել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները։ Եվրասիական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ավելի ուշ ասել էր` այն մարդկանց, որոնք քվեարկել են Brexit-ի օգտին, դժոխքում հատուկ կաթսա է սպասում։