ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Պատգամավորը պետք է այնպես հագնվի, որ դիմացինը վախի դեմ բուժամիջոցներ չկիրառի»

Ազգային ժողովն աշխատանքի վայր է, և կարող է այնպես լինել, որ մարդն իրեն հանգիստ զգա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Sputnik

«Բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով պատգամավորի՝ որպես ժողովրդի ընտրյալի կարգավիճակը` պետք է հետևել գոնե արտաքին տեսքին, և այնպես չանի, որ դիմացինը պատահմամբ հանդիպելիս, ասենք, մի քանի օր վախի դեմ բուժամիջոցներ կիրառի»,– ասում է նա:

Պատգամավորի համոզմամբ` սպորտային կոշիկներով կամ հագուստով խորհրդարան գալը, հատկապես` նիստերի օրերին, անընդունելի է։

«Ես դա համարում եմ արհամարհական վերաբերմունք, կներեք, բայց դա է իմ անձնական կարծիքը»,– ասում է նա և ավելացնում, որ ճիշտ է` իրավական արգելք չկա, բայց յուրաքանչյուրը պետք է իր ներքին կուլտուրայով առաջնորդվի:

Գևորգյանի խոսքով` ԱԺ նոր պատգամավորները շատ բան ունեն սովորելու իրենց հնաբնակ գործընկերներից, գոնե հագուկապի մասով, այլ խնդիր է` նրանք կուզենա՞ն կամ պատրա՞ստ են սովորելու, թե ոչ, և արդյոք պատվախնդրությունն իրենց թույլ կտա լսել իրենց ավագ գործընկերների խորհուրդները: Ուստի յուրաքանչյուրն ինքը պետք է գիտակցի իր ստանձնած իր կերպարի, իր կեցվածքի ու պատասխանատվության լրջությունը: