ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր` փետրվարի 16-ին, հանդիպում են ունեցել Մյունխենում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հանդիպումն արդեն ավարտվել է»,– ասաց Նաղդալյանը։
Մնացականյանը Մյունխենում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: