Ավազակային հարձակում Երևանում․ պարանը գցել են աշխատակցի պարանոցին ու գումար հափշտակել

Խանութում ավազակային հարձակում իրագործած անձինք առանց դիմակի են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր` փետրվարի 16-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմանում 2 հոգի մտել են Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող խանութ և գումար հափշտակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Կլասիկա լսի, կլասիկա». դպրոցի տնտեսվարը կողոպտել է դաշնամուրի ուսուցչուհուն

Ըստ կայքի` նրանք մոտեցել են վաճառողին, պարանը գցել պարանոցին և սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած գումարը։

Կայքի տեղեկություններով՝ նրանք եղել են առանց դիմակի և խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։