Սանահինում «եվրոպատուհանաբուտկա» է տեղադրվել. ահազանգում է փոխնախարարը

Փոխնախարարին մտահոգել է Սանահինի վանական համալիրի գավիթում տեղադրված «կրպակը», որի լուսանկարը նա հրապարակել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ահազանգում է մշակութային հուշարձանի նկատմամբ կատարված հերթական հանցագործության մասին։

«Եվս մի ամենաթողության դրսևորում: 12-13րդ դարերի ճարտարապետության գլուխգործոց ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված Սանահին վանական համալիրի գավիթում այսպիսի եվրոպատուհանաբուտկա է տեղադրվել»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Գալստյանը։

Փոխնախարարը հիշեցնում է նաև, որ այս տարի Սանահին վանական համալիրի վերականգնման համար AFCP ծրագրով 200 000 դոլար է նախատեսվել։

Մշակույթի նախարարությունը մրցութային հարկ է ներկայացրել և այժմ սպասում է պատասխանի: