Ո՞ր ճանապարհներն են դժվարանցանելի վարորդների համար

Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներ էլ մերկասառույցով են պատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: