ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Փետրվարի 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին տեղումներ չեն գրանցվի։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Այսօր տեղումների հավանականությունը մեծ է նաև Երևանում, իսկ փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կկազմի 6-8 աստիճան տաքություն, գիշերային ժամերին 1 աստիճան ցրտից մեկ աստիճան տաքություն։