ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Երևանյան կրթօջախներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցից զանգել են ոստիկանություն ու հայտնել, որ դպրոցի դասասենյակից գողություն է կատարվել:
Դպրոց ժամանած ոստիկանները պարզել են, որ արվեստի դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Սվետլանա Արմենակյանի պայուսակից 1000 դրամ են գողացել, բայց դա առաջին դեպքը չէ։ Ոստիկանները պարզել են, որ գողություն կատարողը դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանն է, նա տեղում խոստովանել է, որ 8 օր առաջ էլ նույն ուսուցչուհու պայուսակից 20 հազար դրամ է գողացել:
Ըստ կայքի` երբ տնտեսվարն իմացել է, դաշնամուրի ուսուցչուհին նկատել է իր պայուսակից կատարված գողությունը, որպես մխիթարանք ուսուցչուհուն ասել է. «Կլասիկա լսի, կլասիկա»:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: