Ադրբեջանցիները 1 շաբաթում ավելի քան 1700 կրակոց են արձակել Արցախի ուղղությամբ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: