Հնդիկ ֆերմերը խնամում է տարօրինակ երկոտանի հորթին. տեսանյութ

Զարմանալի հուզիչ տեսանյութ է շրջանառվում համացանցում. ֆերմերը Հնդկաստանից խնամում է երկոտանի տարօրինակ հորթին։
Sputnik

Հորթի առջևի ոտքերը չկան։ Կալապա Կումբարը շշից կաթով սնում է կենդանուն. նա վախենում է, որ կովը սարսափելի ձագին տեսնելիս կվախենա ու կփախչի։

Կալապան մտադիր է մեծացնել հորթին ու հույս ունի, որ մի օր խեղճ կենդանին կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել։ 

Հիշեցնենք` կովերը Հնդկաստանում սուրբ կենդանիներ են համարվում։