Ռուսական բիզնեսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. պատգամավոր

Տնտեսության ոլորտում հայ–ռուսական բազում նախագծեր կարող են իրականացվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ռուսական բիզնեսը պատրաստ է ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։

Հայաստանի այս քայլը կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով

 

Այս մասին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Բայց դրա համար, նրա կարծիքով,  մի շարք պայմաններ են հարկավոր։ Մի կողմից` պետք է կայուն տնտեսություն լինի. իսկ խաղի պայմաններն ու կանոնները` կանխատեսելի։

«Պետք է մի հարցի պատասխանել` ինչու պայմանական ներդրողը պետք է գա հենց այստեղ, ոչ թե օրինակ Վրաստան։ Նա պետք է այստեղ այնպիսի առավելություններ ստանա, որոնք կգրավեն նրան։ Արդյո՞ք պետությունը պատրաստ է ներդրողների համար օպտիմալ պայմաններ ստեղծել։ Պետք է այս և այլ հարցերի պատասխաններ տալ։

Կալաշնիկովը վստահ է, որ հայ–ռուսական համատեղ բազում նախագծեր կարող են իրականացվել նաև Եվրասիական տնտեսության միության շրջանակում։

Նա վստահ է, որ աշխարհաքաղաքականությունը պարտադիր իր հետևից տանում է տնտեսությանը։