ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Կառավարության ծրագիրը չէր տալիս տնտեսական հեղափոխության բանալին»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կառավարության ծրագրի մասին:
Sputnik
Զոհրաբյան. «Կառավարության ծրագիրը չէր տալիս տնտեսական հեղափոխության բանալին»

Զոհրաբյանը նշում է` կառավարության ծրագիրը «Բարգավաճ Հայաստանին» չի գոհացնում։

«Եթե փաստաթուղթը մեզ գոհացներ, մենք կողմ կքվեարկեինք, քանի որ մենք շահագրգռված էինք ու հիմա էլ շահագրգռված ենք, որ երկրում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը, որի փուլը մենք պայմանականորեն ավարտեցինք դեկտեմբերի իննի խորհրդարանական ընտրությամբ, պիտի կապիտալիզացվեր տնտեսական հեղափոխությամբ »,– ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով` տնտեսական հեղափոխության հռչակած իդեան իսկապես ճիշտ գաղափար է, քանի որ այսօր ժողովրդին պետք է հենց տնտեսական հեղափոխություն:

Ըստ նրա` ժողովրդի սոցիալ–տնտեսական բեռը հնարավոր չէ թեթևացնել առանց ցնցումային տնտեսական հեղափոխությամբ:

«Իսկ կառավարության բերած փաստաթուղթը, որի անունը կառավարության ծրագիր էր, չէր տալիս տնտեսական հեղափոխության բանալին»,– ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն կառավարության ծրագիրն ընդունեց երեկ` փետրվարի 14-ին։