«Բազմաթիվ կրակոցներ են հնչել». զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները` փորձելով պարզել միջադեպի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի –Sputnik. Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող սրճարաններից մեկում։

Ականատեսները պատմում են, որ միջադեպը տեղի է ունեցել Պեչատնիկիի սրճարաններից մեկում։ Ծեծկռտուքին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել, հայտնում է РЕН ТВ–ն։

Ծեծկռտուք ռեստորանում. ՊՆ ծառայողի որդու ծնվելու «աչքալուսանքն» ավարտվեց դանակահարությամբ

Ոստիկանության աշխատակիցները 18 անձի են ձերբակալել, ստուգում են նրանց առնչությունը սրճարանի մոտ տեղի ունեցած բախմանը։  Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։ Հայտնում են մոտ 10 տուժածի մասին։ ՆԳՆ–ում այս տեղեկությունը չեն հաստատում։

ԶԼՄ–ների տվյալներով` դեպքի վայրում տրավմատիկ զենքի կիրառման հետքեր են հայտնաբերվել։

Նշվում է, որ հարձակվողների ավտոմեքենաների պետհամարանիշները ձյունով և կեղտով էին ծածկված։ Վեճի մասնակիցները զինված են դանակներով և ատրճանակներով։

«Այստեղ անընդհատ միջադեպեր են տեղի ունենում։ Շատերն են բողոքում։ Մենք կրակոցներ ենք լսել։ Մարդիկ էին վազում», –РЕН ТВ–ն մեջբերում է ականատեսի խոսքերը։

«Կրակում էին ամբողջ թաղամասով։ Բազմաթիվ կրակոցներ են եղել, կարծես ինքնաձիգից կրակեին... Դրանք ատրճանակի կրակոցներ էին։ Ճայթուկներ չէին», –НТВ–ին պատմել է մեկ այլ ականատես։

Տեղի բնակիչները հայտնում են, որ այն օրվանից, ինչ սրճարանը հայտնվել է, այստեղ մշտապես վեճեր են լինում։

Միջադեպի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։