Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվորի- Sputnik. Ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որտեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին նույնպես մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: