Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 3 ավտոմեքենայի բախման հետևանքով կան տուժածներ և զոհ

Տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվորի- Sputnik. Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, երեկ՝ փետրվարի 14-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ դեպք Երևանում, պոլիկլինիկայում հերթի կանգնած կինը մահացել է. լուսանկար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1983 թ.), «Opel Vectra» (վարորդ՝ Է. Գ., ծնված 1995 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1992 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը՝ Լ. Ֆ.-ն, և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի՝ Ա. Ս.-ի (ծնված 1964 թ.) դին: