ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. «Արսենալը» պարտություն է կրել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ից։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Բելառուսը։
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում երեկ «Արսենալը» հյուրընկալվել է Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին ու 0:1 հաշվով պարտություն կրել:
Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտություն կրեց բելառուսական ԲԱՏԷ-ից
© Sputnik / Виктор Толочко
/ Հանդիպման միակ գոլը 45-րդ րոպեին գլխի հարվածով խփել է Ստանիսլավ Դրագունը: 85-րդ րոպեին մրցակցի դեմքին միտումնավոր հարվածելու համար կարմիր քարտ է ստացել «զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լակազետը:
Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտություն կրեց բելառուսական ԲԱՏԷ-ից
© Sputnik / Виктор Толочко
/ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Պատասխան խաղը կայանալու է փետրվարի 21-ին` Լոնդոնում: