Սիրուշոն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Հայտնի երգչուհին համարում է, որ իր ամուսինն ամենամեծ սիրտն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։

«Նրան, ով ամենամեծ սիրտն ունի»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Սիրուշոն լուսանկարը հրապարկել է երեկ, երբ շատերը նշում էին Սուրբ Վալենտինի օրը։

Երկրպագուները բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել մոտ 40 հազար «սրտիկի» արժանացած լուսանկարի տակ։

Նշենք, որ երգչուհին անցած տարվա փետրվարի 14-ին էլ էր ամուսնու հետ լուսանկար հրապարակել և միայն մեկ բառ գրել` «սեր»։

Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009 թվականին։ Հունիսի 6-ին կլրանա նրանց ամուսնության 10 տարին։