Հայաստանի այս քայլը կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով

Պետդումայի պատգամավորը կարծում է, որ Հայաստանը չի վախեցել Արևմուտքի արձագանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, փետրվարի 15 — Sputnik. Հայաստանը չափազանց կարևոր որոշում է կայացրել։ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

Փաշինյանի սիրիական առաքելությունը. կարելի՞ է արդյոք փոխել աշխարհագրությունը

Նա նշեց, որ նախ` Սիրիայում մեծ հայ համայնք կա, երկրորդ` Հայաստանը չի վախեցել Արևմուտքից, չի վախեցել Արևմուտքի արձագանքից, որը մշտապես ասում է` «Ասադը ելք չէ»։ Նրա խոսքով`անհասկանալի է` ինչու չի կարելի համագործակցել մի կառավարության հետ, որն աշխատում է Սիրիայի քաղաքացիների հետ։

«Հայաստանի առաքելությունը հաստատ կգնահատվի Ռուսաստանում։ Կտեսնեք։ Քանի որ լայն հասարակությունը դեռ չգիտի դրա մասին։ Բայց այս քայլը որոշակի կերպով կգնահատվի», – ավելացրեց Կալաշնիկովը։

ՀՀ ՊՆ–ն փետրվարի 8-ին հայտարարել էր, որ 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։Նման առաքելություն Սիրիա ուղարկելու մասին հայտարարվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում տարվող մարդասիրական գործողությունները իրենց մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական մարդասիրական նախագիծ էր անվանել։