Խոշոր գողություն Հայաստանում. թալանել են պոլիկլինիկայի տնօրենի տունը

Չարագործները գողացել են հեռուստացույցը, համակարգիչը, թանկարժեք խմիչքները, ապակյա բաժակները, ոսկյա շղթան, ժամացույցն ու մատանիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Վարդենիսում թալանել են «Ծովակի Առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, 51-ամյա Արթուր Ղազարյանի տունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երևանի սուպերմարկետներից մեկում գողություն է կատարվել. տեսանյութ

Նա զանգել է Վարդենիսի ոստիկանություն և հայտնել, որ փետրվարի 13-ի ժամը 12։00-ից մինչև փետրվարի 14-ի ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի մուտքի դուռը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել հեռուստացույց, համակարգիչ, թանկարժեք խմիչքներ, 6 հատ արծաթագույն ապակյա բաժակներ իր սկուտեղով, ոսկյա շղթա, ոսկյա ժամացույց թևնոցով և 3 հատ ոսկյա մատանի։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև քննչական խումբն ու փորձաքրեագետը։