ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է Մովսես Հակոբյանը. «Ժամանակ»

2008թ.—ին Մովսես Հակոբյանը զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

«Վերջինս 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասաց` ինչն է կարևոր դեր խաղում ՀՀ երկրորդ նախագահի մեղադրանքում

Ըստ քրեական գործի նյութերի՝ «Մարտի 1-ի» իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից Երևան բերված քաղաքացիական և զինվորական անձինք»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ 2008 թ.–ին ընդդիմությունը Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ է անցկացրել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2–ի ցույցերը վերածվել են իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների։ Արդյունքում մահացել է 10 մարդ։

Քննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այդ ժամանակ ավարտել է իր կառավարման երկրորդ ժամկետը։ Քոչարյանը ներկա պահին գտնվում է կալանքի տակ։

Քննության տակ են նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը (հեռակա կարգով դատապարտված է կալանքի և հետախուզության մեջ է), գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել են, որ քննության շրջանակում հարցաքննվել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։