Տեղումներ և օդի ջերմաստիճանի բարձրացում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ որոշ վայրերում` անձրևի և որոշ վայրերում ձյան տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 15-ին, 16-ի գիշերը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, 16-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: