ՌԱԴԻՈ

Մխիթարյան. «86 զոհ, 300-ից ավելի վիրավոր. հայերն ակտիվ մասնակցել են աֆղանական պատերազմին»

Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է 10 տարի տևած արյունալի պատերազմում հայերի մասնակցության մասին:
Sputnik
Մխիթարյան. «86 զոհ, 300-ից ավելի վիրավոր. հայերն ակտիվ մասնակցել են աֆղանական պատերազմին»

«Աֆղանական պատերազմում Հայաստանը տվել է 86 զոհ 300-ից ավելի վիրավոր: Մեր երկրից  զորակոչվել էր մոտ 3700 զինվոր ու 400 սպա: 30 տարի է անցել այն օրից, երբ խորհրդային զորքը դուրս բերվեց Աֆղանստանից»,–ասում է Մխիթարյանը։

Նա ընդգծում է, որ ամբողջ Խորհրդային Միությունից Աֆղանստանի պատերազմին մասնակցել են մոտ 600.000 քաղաքացի: «30 տարի է անցել այդ պատերազմից, բայց հետքը մնացել է մասնակիցների սրտերում: Մենք՝ աֆղանական պատերազմի մասնակիցներս, առաջին օրերից ակտիվ մասնակցել ենք նաև Արցախյան պատերազմին»,–հիշում է Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի նախագահը։

Աֆղանստանի պատերազմ անցած հայ զինվորներն ու սպաները հետագայում իրենց փորձով մեծ ներդրում ունեցան նաև բանակաշինության գործում։