ԱԺ-ում շահագրգռված են առավել խորացնել և զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Փետրվար — Sputnik. Նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու և զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն:

ԵԱՏՄ–ից Հայաստանի հեռանալու մասին խոսակցությունները սխալ են. Պետդումայի պատգամավոր

Այս մասին այսօր Հայաստանի օրենսդիր մարմնում Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` խորհրդարանի խոսնակը կարևորել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը:

Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ ևս շարունակական կլինի:

Նա կարևորել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ փոխգործակցությանն ու օրակարգային խնդիրների քննարկման հարթակ կդառնա:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ: