«Վնուկովոյում» երկու ինքնաթիռ բախվել են իրար

Քարշակման ժամանակ երկու ուղևորատար ինքնաթիռ է բախվել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik.  Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում քարշակման ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի ՔԿ–ին։

Քարշակման ժամանակ բախվել են Azur Air ավիաընկերության Boeing-767–ը և «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը։ Նախնական տվյալներով, օդանավերից մեկի աջ վինգլետն է վնասվել, մյուսի` կայունացուցիչը։

Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները։