Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Իրանում ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ծայրահեղական կազմակերպությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից հեռագրում  մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, երեկ Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած  ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն քսան զինվորական, ևս քսանը վիրավորվել են:

Կորպուսի ավտոբուսը հարձակման էր ենթարկվել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկիչական կազմակերպության զինյալների կողմից::