ՆԱՏՕ-ի շաբաթ Երևանում. Տոնոյանն ու Պուգլիսին մանրամասներն են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարարը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին ներկայացրել է մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին:

Հայաստանը 4 կործանիչով չի բավարարվի. Տոնոյան

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով:

Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։