ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հաղորդավար Միխայիլ Գալուստյանը որոշել է համատեղել երկու տոները` Սուրբ Վալենտինի օրն ու ընկերոջ` շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծնունդը։ Նա «վալենտինյան» լուսանկարով շնորհավորանք է հրապարակել Instagram սոցցանցում։
«Այսօր @martirosian_official–ի ծնունդն է։ Որոշեցի ձիով քայլ անել ու այդ տոնը համատեղել գիտեք` որ տոնի հետ...Այնպես որ շնորհավորում եմ ձեր Սուրբ Հայի օրվա կապակցությամբ։ Թող այն լինի նույնքան թեժ, կրքոտ ու մերկ, ինչպես ես եմ այս հակավալենտինյան նկարներում», – գրել է Գալուստյանը։
Նա խոստացել է նաև, որ սթորիզում բաժանորդներին ոչ պակաս սիրառատ նվեր է սպասում։
Գարիկ Մարտիրոսյանն այսօր դառնում է 45 տարեկան։
Միխայիլ Գալուստյանը շոումեն է, հումորիստ, կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից և «Comedy Club» շոուի ռեզիդենտ։