Աշակերտներն ու գյուղամեջի ժողովուրդը շրջապատել էին ինձ: Շփվող-հետաքրքրվող ժողովուրդ են աշնակցիք, ու իսկական լեռնցիներ:
«Մենք». Էրգիրը Աշնակում
© Sputnik
Գյուղը լեռնային է. միհարկանի, երկհարկանի, Հայաստանի գյուղերի տիպային տներ՝ տնամերձերով ու գոմերով: Ցածրահարկ գյուղական տեսարանը խախտում է գյուղի կենտրոնում լեռան պես կանգնած կարմիր տուֆից քառահարկ շենքը՝ ճախրող Արծիվը աշտարակին: Ֆիդայապետ Գևորգ Չաուշի թանգարանն է: Աշնակ գյուղում ազգականների ջանքերով 1976 թ-ին է հիմնադրվել Գևորգ Չաուշի թանգարանը, որի հարավ-արևմտյան պատին նրա հարթաքանդակն է: Ժողովուրդը երգեր է հյուսել Չաուշի մասին. երգում են փոքրից մեծ, երգում են ֆիդայապետի ոգեկոչման օրը: