ՌԱԴԻՈ

Հովակիմյան. «Կարծում եմ՝ մեծ մասը շատ վատ են ընդունել, որ Մակեդոնիայի անունը փոխվել է»

Սկոպիեում բնակվող Հռիփսիմե Հովակիմյան-Կուզևսկան Sputnik Արմենիայի եթերում խոսել է Մակեդոնիան անվանափոխելու մասին։
Sputnik
Հովակիմյան. «Կարծում եմ՝ մեծ մասը շատ վատ են ընդունել, որ Մակեդոնիայի անունը փոխվել է»

«Մակեդոնիայի նախկին հանրապետության անվանափոխությամբ ոչ բոլորն են այդ երկրում ուրախ, կարծում եմ` բնակիչների մեծ մասը շատ վատ է ընդունել այդ փաստը»,- Մակեդոնիան` Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ Sputnik Արմենիային հայտնեց Սկոպիեում բնակվող Հռիփսիմե Հովակիմյան-Կուզևսկան։

Մեր զրուցակցի խոսքով` հանրաքվեի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ հենց մակեդոնացիները չեն ցանկանում, որ անվանափոխություն իրականացվի, չնայած հարցը վերջնականապես լուծվեց Մակեդոնիայի խորհրդարանում։

«Երկրի անվան փոփոխությունը շատ մեծ քայլ էր, քանի որ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, ավելի դյուրին կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ճանապարհը դեպի Եվրամիություն»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Մակեդոնիայում ապրող հայերին, Հովակիմյանի խոսքով, նրանց թիվն այդ երկրում այնքան էլ մեծ չէ, և ակտիվություն վերջին տարիներին այդքան էլ չի նկատվել։