ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik. Կրասնոյարսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին դեպքի վայրում, փլատակների տակ կնոջ դի է հայտնաբերվել։
Նշվում է նաև, որ բնակելի շենքից տարհանել են 10 մարդ, այդ թվում՝ անչափահասների։ Նախնական տվյալներով, շենքում հոսթել է եղել։
Կրասնոյարսկում բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ կնոջ դի են հայտնաբերել
© Photo : Телеканал Прима
Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով՝ մասնավոր երեք հարկանի տանը կենցաղային գազի պայթյուն է որոտացել, ինչն էլ փլուզման պատճառ է դարձել։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները և ԱԻՆ–ը։
Շենքը կառուցվել էր 2013 թվականին, շինության ընդհանուր մակերեսը 611,3 քմ է կազմում։