ՌԱԴԻՈ

Բերբերյան. «Չի կարելի ապահովագրության գնալ , եթե ռիսկայնությունը չես նվազեցրել»

ՀՀ գյուղնախարարությունը հայտարարում է երկրում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգ ներդնելու մասին: «Ագրարագյուղացիական միավորման նախագահ» Հրաչ Բերբերյանը ցավում է, որ նախարարությունում տեղյակ չեն դեռ նախկին նախարարի օրոք գործարկված ծրագրի մասին։
Sputnik
Բերբերյան. «Չի կարելի ապահովագրության գնալ , եթե ռիսկայնությունը չես նվազեցրել»

«Ագրարագյուղացիական միավորման նախագահ» Հրաչ Բերբերյանը հիշեցնում է, որ գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի համար առաջին անգամ գումար է հատկացվել դեռ նախկին գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանի օրոք։

«Թող նախարարը նայի պատմությունը և չհայտարարի, որ դա արվում է առաջին անգամ»,– ասում է Բերբերյանը։

Նա նշում է` եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխի տակ փափուկ բարձ են դնում` այդ փորձը մեկ անգամ ևս կիրառելու համար, դա այլ խնդիր է։

«Չի կարելի ապահովագրության գնալ այն դեպքում, երբ ռիսկայնությունը չես նվազեցրել»,– նշում է նա։

Բերբերյանը խոսում է նաև մեկ այլ ծրագրի մասին` նշելով, որ նախարարը չի կատարում Փաշինյանի հանձնարարությունը։