Մաշադյանի միլիոնատեր որդին Երևանի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է ՊԵԿ նախագահի տեղակալի որդու հայտարարագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ երիտասարդը նախկինում Լոռու կայազորի զինվորական դատախազն էր։

«Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռևս 23 տարեկան է և ևս եղել է պետական աշխատանքի»,– նշված է հոդվածում։

Ըստ թերթի` պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա։