ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
««Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը և ցուցադրել աշխատանքները»,– նշված է հոդվածում։
Ըստ պարբերականի` մարտին Երևան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։
«Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» հագուստների ցուցադրմանը, այս աշխատանքն անվճար չի անելու»,– գրում է թերթը։
«Հրապարակը» նշում է` այն համարվում է ստեղծագործական աշխատանք, և օրենսդրական արգելք չկա, որ պատգամավորն այն իրականացնի և վարձատրվի»: