Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

ԱԺ փետրվարի 12-ին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության` փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Փետրվար — Sputnik. Խորհրդարանն ընդունեց ՀՀ նոր կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը։

Երեք օր է` հանգիստ նստած ենք տեղներս. Մարուքյանը զարմանալու շատ բաներ է գտել նոր ԱԺ-ում

Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 37 պատգամավոր:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր` կողմ կքվեարկեն, եթե միայն իրենց ներկայացրած առաջարկներն ընդունվեն:

ԱԺ-ն երեք օր քննարկեց ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը: Այսօր պատգամավորները հանդես եկան ծրագրի շուրջ իրենց ելույթներով: Նախորդ երկու օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք` կառավարության գործունեության ծրագիրը գործադիրը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարան` վերջնական ընդունման: