Հայաստանում գյուղատնտեսական հեղափոխական ծրագիր է իրականացվելու. ինչպե՞ս դառնալ մասնակից

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին: Նախարարությունը երկրում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին հայտարարություն է տարածել՝ մասնագետներին հրավիրելով մասնակցել ծրագրին:

«Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`

  • ապահովագրական շուկայի մասնագետ,
  • գյուղատնտեսական արտադրության մասնագետ,
  • վնաս գնահատող,
  • գյուղատնտես,
  • այգեգործ,
  • ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
  • գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,
  • ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը։