ՊԵԿ-ը հայտնաբերել է 53.79 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ

Բեռնատարի վարորդն Իրանի քաղաքացի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա.Ֆ.Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Իրանի քաղաքացին կալանավորվել է:

ՊԵԿ-ը հայտնաբերել է 53.79 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ

Հիշեցնենք` 2019 թ․ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերել էին ընդհանուր քաշով ավելի քան 57 գրամ թմրանյութ (հավանաբար` ափիոն)։ Այդ ավտոմեքենայի վարորդը նույնպես Իրանի քաղաքացի էր։