Սերժ Սարգսյանը վարել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը

Քննարկվել են ներքաղաքական, ինչպես նաև ՀՀԿ միջազգային կապերի խորացման հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվար — Sputnik. Այսօր՝ փետրվարի 14-ին տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստ:

Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր:

Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը: