Երևանում վրաերթի են ենթարկել միանգամից 2 քաղաքացու

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին, տեղափոխել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Այսօր Երևանում վրաերթի են ենթարկել միանգամից 2 քաղաքացու։

Վրաերթ Երևանում. միջին տարիքի կինը տեղում մահացել է

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 10։40-ի սահմաններում Կիա մակնիշի 35 TA 746 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։