Տեսանյութում զույգը կանգնած է ՔԱԳՎ (զագս) աշխատակցի դիմաց։ Երբ նա ասում է` եկել է ժամանակը ստորագրություններով ամրագրելու ընտանեկան միությունը, փեսացուն ձեռքով փակում է բերանը և ուշաթափվում։
Գետնին ընկած փեսացուին են մոտենում բոլոր ազգականները։ Իսկ այ հարսնացուն ձեռքով ծածկում է բերանը և հեռու փախչում։
Սոցցանցերի օգտատերերին զարմացրել և բարկացրել է նորահարսի վերաբերմունքը և նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել այդ թեմայով։