ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Նախկին պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու հանգամանքները կամաց-կամաց բացահայտվում են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին պաշտոնյաների որդիները բանակում չեն ծառայել։
«Այդպիսի դեպքերը միշտ կապված են եղել առողջության հետ, տարկետումներ և այլն»,- ասաց նախարարը:
Տոնոյանը, սակայն, հրաժարվեց անուններ հայտնել, միայն նշեց, որ հետաքննությունը վերաբերում է արդեն նախկին պաշտոնյաների որդիներին։
Հիշեցնենք, նախկինում Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ծառայությունից խուսափած պաշտոնյաների զավակների ծառայելու իրավունքը պարտադիր վերականգնվելու է: