Կենտրոնական բանկը ստուգումներ կանցկացնի գրավատներում

Մոտ 50 գրավատներ ստուգման կենթարկվեն ԿԲ նախագահի որոշման համաձայն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Կենտրոնական բանկը գրավատներին նախազգուշացրել է առաջիկայում նախատեսվող մասշտաբային ստուգումների մասին:

Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ստուգումները կիրականացվեն ԿԲ նախագահի որոշմամբ:

ՀՀ տարածքում գործող մոտ 50 գրավատներ կայցելեն ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները և կիրականացնեն օրենսդրության համապատասխանության ստուգումներ: