Բայց նա հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում, քանի որ նրանք չեն գնահատել «գյուտարարի» յուրահատուկ հումորի զգացումը։
Ռուսական Ստավրոպոլում բնակիչների ուշագրությունը գրավել է թարս ու արագ երթևեկող «Ժիգուլին»։
Վարորդը հետ չէր գնում, նա պարզապես տեղադրել է շարժիչն ու ղեկը հետևի նստարանների տեղում։
Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Սակայն դժվար թե մեքենայի տերը գոհ լինի դրանից, քանի որ ոստիկանությունը հիմա հետաքրքրվում է նրանով։