ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում գտնվող ուսումնական կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչ հետևանքով տուժել են 17 ուսանող։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 13-ին, Պուլվամա օկրուգում։ Բեկորային վնասվածքներ ստացած վեց անձանց տեղափոխել են Սրինագար քաղաքի հիվանդանոց։ Ոստիկանությունից հայտնել են, որ 11–ին էլ տեղի հիվանդանոցում են օգնություն ցուցաբերում։
«Պայթյունի ստույգ պատճառները հայտնի չեն», – ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Որոշ տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել, երբ ուսանողներից մեկը սկսել է խաղալ իր հետ բերած նռնակով։